ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ներքինհադեցինե՛ր, ձեզ որ հարգեիք Նիկոլին գյուղ չէիք թողնի

Ներքինհադեցինե՛ր, ձեզ որ հարգեիք Նիկոլին գյուղ չէիք թողնի
17.06.2024 | 11:01

Նիկոլը հասավ Ներքին Հանդ՝ մի գյուղ, որը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներիներով, որի արդյունքում գյուղը զրկվել է խմելու ջրից և գերեզմանատնից ու այդ ամենը տեղի է ունեցել Նիկոլ Անհողի պատճառով, ով որևէ դիմադրություն ցույց չի տվել ադրբեջանական բանակին, երբ վերջինս ներխուժել էր Հայաստան և գրեթե շրջապատել է այդ գյուղը:

Իսկ որևէ մեկը չի հարցնում, թե ու՞մ թույլտվությամբ է Նիկոլը թռնում Կապան կամ հասնում Ներքին Հանդ:

Այո՛, Ադրբեջանի թույլտվությամբ, քանի որ ազերիները ե՛րբ ցանկանան կհարվածեն Կապանին, քանի որ Նիկոլի թողտվությամբ թուրքի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներից ազերիները ե՛րբ ուզենան կհարվածեն Ներքին Հանդի ամեն մի «թփին»:

Գնացել ու գյուղացիներին ցույց է տալիս Ոսկեպարի փշալարերով սահմաը ու լոլոներ է կարդում, թե բա «սահմանազատում պետք է անենք, որ գիշերները հանգիստ քնեք»:

Նիկոլը նաև խոստացել է խմելու ջրագիծը կառուցել և բնակիչների տանիքները վերանորոգել:

Զզվելի էր, երբ մի գյուղացի չասաց, թե իրենք մինչև 2020 թ-ի Նիկոլի կողմից հրահրված խայտառակ պատերազմը շատ հանգիստ քնել են և խմելու ջուր էլ ունեցել են, որից զրկվել են թուրքի` Հայաստանի տարածք ներխուժելուց հետո:

Ստացվում է, սահմանազատման մասին զառանցող Նիկոլը փաստորեն ներքինհանդեցիներին հասկացրել է, որ իր պատճառով օկուպացված Ներքին Հանդի որևէ տարածք թուրքը հետ չի տալու, սահմանազատումը կատարվելու է, ինչպես և սպասվում է, Ադրբեջանի ցանկությամբ՝ ինչպես և ասել էր Իլհամ Ալիևը, և հենց այդ պատճառով է, որ կառուցվում է նոր ջրագիծը:

Ներքինհադեցինե՛ր, ձեզ որ հարգեիք Նիկոլին գյուղ չէիք թողնի, բայց պետբյուջեի հաշվին իր հանցանքները քողարկելու համար ջրագիծ կառուցելով և տանիքներ նորոգելով Նիկոլ Անհողը դարձավ այնքան ընդունելի Ներքին Հանդում, որ բնակիչներից մեկը հայտարարեց.

- Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, արի ճակատդ էլ մի հատ պաչեմ...

Դե ի՞նչ, այսուհետ չտրտնջաք ու չբողոքեք...

Նիկոլն ինչ անում է ձեզ հետ, քիչ է անում:

Գնաց Արցախ ու հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»:

ՈՒ՞ր է Արցախը...

Վաղը նույնն էլ անելու է ձեզ հետ: Եկել ասում է՝ սահմանազատումն անվտանգություն է բերելու ձեզ:

Խաբում է, քանի որ կործանելու է ձեզ այնպես, ինչպես խաբեց և կործանեց Արցախը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Կարմիր գույնով նշված են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը շրջապատող այն տարածքները, որոնք օկուպացվել են Բաքվի կողմից Նիկոլի պատճառով և ադրբեջանցիները կարող են հետևել ներքինհանդեցիների բոլոր քայլերին:

Թե բա` անվտանգ ապրում ու ապրելու են:

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ